Վարդը
Traducido del alemán por Հովհաննես Թումանյան
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,Տեսավ մի վարդ դաշտի միջին.Վարդը տեսավ, ուրախացավ,Մոտիկ վազեց սիրուն վարդին.5Սիրուն վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,Որ չըմոռնաս փըշոտ վարդին.11Փըշոտ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տըղան պոկեց,Պոկեց վարդը դաշտի միջին.Փուշը նըրա ձեռքը ծակեց,Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.17Քնքուշ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։
Comentarios
Cargando comentarios…