Երկյուղ

Սա ծեր լուսնկան,Տե՛ս, դեռ չէ՜ գըտերՈչ մեկ սիրական.Ու կուլա՛ անտեր...

Տե՛ս, դեռ չէ՛ գըտերՍա հովը վայրիԻրեն ոչ մեկ սեր.Դեռ կը թափառի...

Հովն ու լուսնկանՆախա՜նձ են, գիտե՞ս.Փախչի՛նք, սիրական,Եվ ըլլանք անտես...

Comentarios

Cargando comentarios…