Միմոզայի շյուղը

Միմոզայի շյուղ մ’էր բերերԵրեկ գիշեր,Ու բարձիս վրա դըրեր էր զայնԳողտուկ, անձայն...

Ուշ գիշերին երազ տեսա...Լեռան մը վըրա,Ծառի մը տակ միմոզայիԼուս կուլայի...

Պզտիկ աստղ մը, տակավ-տակավ,Վըրաս իջավ...Բռընկեցա՜վ ծառը մեկենԻր ճյուղերեն...

Ես չփախա․— ՕձապըտույտԲոցն էր կապո՜ւյտ․․․Ու կ’երգեին երկինքներենԱստղերն ամեն...

Օ, հըրդե՜հն այդ միսերուս քով...Ի՜նչ հեշտանքովՓունջերն այրող միմոզայիԿը գրկեի...

Կը գրկեի... երբ որ հանկարծԱյդ բոցարծարծԾառը խընդաց...― Ի՜նչ հրաշք, Տե՛ր,Իմ Սիրա՜ծս էր...

Իմ սիրածս էր, խո՜լ աչքերով,Սերեն գինով․․․Մինչ կը խնդար՝ աստղե՜ր բերնինԿը վառէին․․․

Կը վառեին լոլյսով մ՚այնքա՜նԱնըրջական՝Որ ձյուն մարմինն իր կը թրթռա՜րԻբրև քընար․․․

Բայց գրկեցի զայն երբ ուժգինԻմ որբ կուրծքին՝Ոտքերուս տակ հանկարծ մոխի՛րԵղավ կարմիր․․․

Comentarios

Cargando comentarios…