Առագաստ
Traducido del ruso por Alexander Tsaturyan
Մեգով պատած ծովի վերա կապուտակԱռագաստն է ահա լողում մեն-մենակ…Ի՞նչ է փնտրում նա այն հեռու վայրերում,Ի՞նչ է թողել նա հայրենի աշխարհում։
Եվ խաղում են ալիքները հողմահար,Կայմն է թեքվում ու ճըռնչում անդադար…Բայց նա, ավա՜ղ, ո՛չ բախտի է ման գալիս,Ո՛չ էլ բախտից երես դարձնում, խույս տալիս։
Նորա վերև—ոսկեճաճա՜նչ արեգակ,Նորա ներքև—ջըրեր լազո՜ւր ու հըստա՜կ.Բայց նա խըռով, փոթորիկ է փափագում,Կարծես հանգիստ պահվա՜ծ լինի փոթորկում։
Comentarios
Cargando comentarios…