Հրեշտակ 1 (Լերմոնտով)
Traducido del ruso por Hovhannes Tumanyan
Կես գիշերային լըռին երկընքումԹըռչում էր հրեշտակն և խաղաղ երգում.Եվ լուսինն, աստղերն, ամպեր խմբովին,Ունկընդիր էին նորա սուրբ երգին։
5Նա արդարների վայելքն էր երգումԾառերի տակին-դըրախտի այգում.Երգում էր նա մեծ աստուծո վերա.Եվ սըրտալի էր գովեստը նորա։
Նա գրկում բռնած մի մատաղ հոգի10Բերում էր երկիրն վշտի, արցունքի,Եվ մատաղ հոգում հնչյունքն երկնայինԹեև անբարբառ, կենդանի մնացին։
Եվ անպատմելի մի տենչանք հոգում,Նա շատ տառապեց, տանջվեց աշխարքում.15Եվ չըկարացին երգին երկնալուրՓոխարինել երկրի երգերը տխուր։
Comentarios
Cargando comentarios…