Մարգարե 2 (Միխայիլ Լերմոնտով)
Traducido del ruso por Alexander Tsaturyan
Այն օրից, երբ տերն հավերժ, երկնավորԻնձ մարգարեի պարգնեց շընորհ,Ես խոր կարդում եմ, կարդում էջ առ էջ,Արատ ու չարիք մարդկանց աչքի մեջ։
Ես ըսկսեցի քարոզել մարդկանԵ՛վ սեր, և՛ ուսմունք սուրբ ճշմարտության.Բայց զինված իմ դեմ իմ մերձավորներ,Մոլեգին վերաս նետեցին քարեր։
Մոխիր ցանեցի գըլխիս — ու աղքատԵս քաղաքներից փախա անապատ.Այնտեղ ապրում եմ գոհունակ կյանքով,Որպես թըռչուններ — տիրոջ բարիքով։
Այնտեղ բարձրյալի պատվերը պահած,Ինձ խոնարհվում է ամեն արարած.Այնտեղ և՛ աստղեր եթերի միջիցԽնդագին փայլով ունկնդիր են ինձ։
Բայց երբ անցնում եմ արագ քայլերովԵս աղմըկալից քաղաքի միջով,Ցույց տալով վերաս՝ ինքնասեր, սիգանձԺպտում են ծերերն ու ասում մանկանց.
«Նայեցե՛ք, ահա ձեզ լավ օրինակ,Գոռո՜զ էր. մեզ հետ չըվարեց հաշտ կյանքԱնմիտն ուզում էր համոզել մարդկանց,Որ նորա լեզվով խոսում է աստված։
Նայեցե՛ք, որդիք, դուք նորա վերա,Ի՛նչպես և՛ մռա՜յլ, և գունա՜տ է նա,Ի՛նչպես նիհար է, մե՜րկ, անօգնակա՜ն,Ի՛նչպես ամենքն էլ ատո՜ւմ են նորան»։
Comentarios
Cargando comentarios…