Արևին

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,որ վաղուց երազված համբույրի մը պես,իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,մառախլապատ Երկունքիս մեջ՝ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,թևատարած կըսպասե՜մ.պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,ու օրորե՜ ջերմագինու կիզանուտ համբույրիդ տակթող հոգվույս մեջեն անցնին կարգավմանուկներն ընդարմացած:Մինչև որկանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալտարփանքիս խանդաղատ ճամբաներեն:Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…հոգիս թռչնիկ մըն է,օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,անտես ու ստվերոտ սանդուխներու վրակ’իյնա շնչահեղձ:Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն՝հուրքե՛դ գինովցած՝ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն՝ երջանիկ տիվանդորրիսհամրորեն ու գիտակիցգինովությամբ հեշտագին:Քի՜չ մըն ալ դեռ,ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…Վերջին անգա՜մ մըն ալ,դեռ իրիկո՜ւն չեղած,ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,վերջին անգա՜մ մըն ալփարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…։

Comentarios

Cargando comentarios…