Իրիկվան իղձ
Օրիորդ Նարդիկին
Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ,Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին.Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ,Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին:
Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին.Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ,Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին,Մեծ քաղցրությա՛ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ:
Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանինԴուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն,Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին
Թևապարփակ՝ լայն լըռության մը համորեն:Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ.Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ
Իրիկվան մեջ՝ անհետելու հո՜ւյսն ունենալ…
Comentarios
Cargando comentarios…