Հիշատակդ
Փըրփուրները քարափինԿ’երկնեն երազն հեշտավետԻմ խոնջ հոգվույս մըրափին.Հույսի շող մը զիս հավետ
Կը կապե նուրբ կապույտին.Կը պոստանա ծովն անհուն.Ու ալյակներ կը ժըպտինՀոգվույս տենդոտ իղձերուն:
Անույշ արցունք մը սըրտիսՔուն կը բերե զովասուն,Ու դուն ինծի՛ կը մոտիսՋինջ նըկարով մը խոսուն:
Ու սիրավառ, ես հանկարծԱննյութ տեսքեդ խելահեղ,Կը պըլլըվիմ մըշտարծարծՀիշատակիդ, ամեն հեղ:
Comentarios
Cargando comentarios…