Ես ձեզ սիրել եմ քրոջ նման․․․
Ես ձեզ սիրել եմ քրոջ նման,Ես ձեզ սիրել եմ և սիրով անծայր,Կսիրեմ ես ձեզ նույն սիրով ցմահ,Աղջիկնե՛ր իմ լավ, աղջիկնե՛ր պայծառ․․․
Շատերդ ինձ եք թախիծ պատճառել,Շատերիդ ես եմ թողել կարոտով,Լուսինն է կարծես կապույտում սառել,Ինչպես քահանա ճերմակ աղոթող։
Ես ձեզ հիշում եմ մեկ-մեկ, իմ սերեր,Եվ ձեր կարոտն եմ իմ երգով ջրում․Այն, որ ոչ մի սիրտ լացով չբերեց,Այն որ հեռու էր, միֆ էր և ուրու․․․
Ձեզ համար հիմա այլ սիրտ է երգում,Շատերը ձեզնից մանուկներ ունեք,Բայց ձեր անունը մնաց իմ երգում,Թեպետ մազերիս նստում է ձյունը։
Ես դուրս եմ գալիս մայթերի վրա,―Աղջիկներ անգին, լուսե նոր սերե՜ր,Որոնք աճում են երգով հուրհրան,Որոնց կուզեի գրկե՜լ, համբուրե՜լ․․․
Եվ եղբոր նման կուզեի սիրե՜լ,Կուզեի սիրել սիրով իսկակա՜ն,Ինչպես թափվում է ջրվեժը բյուրեղԱրտերի վրա, հողերի՝ պապակ։
Ես չեմ նեղանում ձեզանից երբեքԵվ ձեր դեմ ոչ մի բողոք չեմ բառնում,Խնդրում եմ դուք էլ սիրով ինձ ներեք,Աղջիկներ իմ լա՛վ ու պայծառանո՜ւն․․․
Comentarios
Cargando comentarios…