Նամակ
Աղջի՛կ իմ, քեզ նամակԶինվոր այն տղայից,Որի երգի համար՝Եվ նուրբ, և ջղային,Դու գիշերը լացիրԿապույտ արտասուքով,Եվ թախծեց ակացինՔո պատուհանի քով։
Նա զինվոր է հիմաԵվ երկիրն է պահում,Դու աղջի՛կ իմ քումայթ,Ամեն հարմար պահունՆախատում ես նրան,Որ շուտ վերադառնա,Եվ կոպերիդ վրաԱրցունք չերևա․․․
Վաղը արև կանի,Իմ գարնան ծիծեռնակ․Եվ հեռու սահմանիցԿվերադառնա նա․․․Վաղը կգա կրկինԵրկրի պահակն արթուն,Քեզ նուրբ, նուրբ կգրկի,―Կժպտաս դու։
Այժմ միայն նամակԶինվոր այն տղայից,Որի երգի համար՝Ե՛վ նուրբ, և՛ ջղային,Դու գիշերը լացիրԿապույտ արտասուքով,Եվ թախծեց ակացինՔո պատուհանի քով։
Comentarios
Cargando comentarios…