Լուսնոտ

Հմայված լուսնի շողերովն արծաթ.Սրտում փայելով անսովոր մի տենչ,Ուրվականորեն շրջում է անվերջՏարորեն լռին լուսնոտը գունատ։Լուսնի շողերը թովիչ-խուսափողՍտվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտԵվ չըգտնելու տանջանքը մաշող.Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ...

Comentarios

Cargando comentarios…