Հին պարտիզում

Այսօր նորից պարտիզումՇրջում էի և հիշումՔեզ արթմնի երազում,Ոսկի, ոսկի մշուշում...Դու քո հեռու հեռավորԱնհայտ երկրռւմ արդյոք ինձՄտաբերո՞ւմ ես այսօրԱյն ոսկեղեն աշխարհից։ —Հիշո՞ւմ ես դու ակացիանԵվ պարտեզը իրիկվաՀանգիպումը մայիսյանՊատանու և աղջկա։Եվ սենյակը ամփոփիկԵվ տնակը հեռավոր,Գաղտնիքները մեր փոքրիկ,Սակայն քա՜ղցր, սակայն խո՜րՀիշո՞ւմ ես դու այն արագԺամերը, երբ ես ու դուՆստում էինք անկրակ.—Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։Եվ խավարում, խավարումՀիշո՞ւմ ես ջերմ շուրթերիՀանդիպումը հրահրուն,—Հուզմունքն արբած սրտերի...Եվ պարտիզում մեր անուշՏեսակցությունն այն գիշեր,Կիսախավարը քնքուշ.–Ցնորակա՜ն իմ հուշեր...

Comentarios

Cargando comentarios…