Ձմռան գիշեր
Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնումԵվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնումԵվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։Բարձր տների պատուհաններումՊայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,Ւնձ համար չկա այսօր ու երեկ։Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.Երկար, անդադար մայթերն եմ մաշում.Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...Լապտերը միգում մաղում է պաղ բոց,Ես աննպատակ շրջում եմ անվերջ.Ես լուռ անցնում եմ փողոցից փողոցՈւ մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։
Comentarios
Cargando comentarios…