Սիրահարվածը
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջինԽոսքի հնչյունը չի մարել օդում,Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։Խենթացած բեռից այս չար մենության,Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռուԵվ հսկելու քեզ ըստվերի նըման...Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշումՄենակությունը հավիտյան խոցող,Անցնում եմ արագ ես ձեր փողոցովԵվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգասԵվ հասկանաս իմ հուզումը տխուր։Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,Փախչում եմ... փախչում... և հեռանալիսՓառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
Comentarios
Cargando comentarios…