Վիհի եզերքին
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,— Ես մոռացել եմ արեւի ուղին.Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Comentarios
Cargando comentarios…