Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթևՄի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնացԵվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
Comentarios
Cargando comentarios…