Ցանկություն

Քո հայացքը մոգականԲորբոքում է քաղցր դող,—Պարուրիր ինձ կուսականՀուզումներով քո դյութող։Ւնձ փաթաթիր որպես ամպ՝Մութ աչքերըդ մեղմ փակիր,Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,Անցավ կյանքըս խորտակիր...Արյունոտիր շուրթերն իմ,Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.Թ՛ող աչքերս հեզ մեռնին,Կյանքս մարիր ու փախիր։Քո հայացքը մոգականԲորբոքում է քաղցր դող, —Պարուրիր ինձ կուսականՀուզումներով քո դյութող...

Comentarios

Cargando comentarios…