Գյուղիս ճամբան
Կյանքի նավակն հետք չի թողուց իր ետին,Մոռացումը առա՛վւ ինձմեէ ամեն բան,Հին երազներս ամպերու պես կ'անհետին,Հիշատակն ալ կ'անցնի երգի մը նման։
* * *
Հոգիս սակայն կը հիշե՛ քեզ,Դուն ծաղկավետ գյուղիս ճամբան,Ուր քալեինք գառնուկս ու ես,Դեպի պուրակն ու բուրաստան,Անմեղության երազին պես։
Ու քովիկեդ դողդողագինՍահեր աղվոր վճիտ առունՄերթ կամուրջին ու մերթ մարգինՏակ պահվելով կ'երթար հեռուն,Ամայության իբրեւ ոգին։
Բարակ, նիհար քանի մը ճյուղԿը զատվեին վտիտ բունեդՄին կը դիմեր դեպ' անշուք գյուղ,Կը տարածվեր, կ'ըլլար անհետ,Բոլորելով խրճիթն ու հյուղ։
Մին մագըլցեր բլուրն ի վեր,Մյուսը կ'իջներ ձորակեն վար,Ուր ուռենին կուտար ստվեր,Ուր սրինգն իր երգը կուլար,Զոր կրկնեի՛ն գարնան հովեր։
Ձմրան ալ երբ ձյունն սպիտակ,Կը գտներ մեզ շուրջ թոնիրին,Անհետ կ'ըներ իր ծալքին տակՄեր հին գյուղին վտիտ ուղին,Ինչպես մարգերն ու մանիշակ։
* * *
Տաշված քարե ուղիղ ճամբանԿը տանի զիս արդ ի ծովափ,Կը ճմլըվի՛ հոգիս սակայն,Մտածումով մը հրատապ,Ու կը թռչիմ հին մանկության։
Հոն՝ փակ թեեւ՝ սակայն աղվորՈւ երփնագե՛ղ էր հորիզոն,Հմայքներով լի բյուրավորԱնմեղությո՛ւնը խայտար հոնՃամբուն վրա ոլոր մոլոր։
Մին՝ մագլցեր բլուրն ի վեր,Մուսը կ'իջներ ձորակեն վար,Ուր ուռենին կուտար ստվեր,Սրինգն ալ իր ե՛րգը կուլար,Զոր կրկնեի՛ն գարնան հովեր։
* * *
Կյանքի նավակն հետք չի թողուց իր ետին,Մոռացումը առավ ինձմե ամեն բան,Հին երազներս ամպերու պես կ'անհետին,Հիշատակն ալ կ'անցնի երգի՛ մը նման․․․
Comments
Loading comments…