Երկրագունտ
Մութին մեջեն ան խոլարշավ,Կուրծքը ընկաճ օվկիանին տակ,Կը բոլորե զերոն անբավԿույր օրենքի մը հպատակ:
Էությունը հալած կ'եռա,Կը թավալի ինք իր վրան,Ու ցնցվելով մերթ կ'երերաԱմայության մեջ անսահման:
Այլ օրենքը կը պահե՛ զայն,Իր ծիրին մեջ, հար նույն միջոց,Արփին կեդրոնն է հավիտյան,
Զու՛ր կը ժայթքե անզուսպ լավան,Անդունդը զու՛ր բանա իր ծոց,Արդեն գծվա՛ծ է իր ճամբան:
Comments
Loading comments…