Կույսին հոգին

Ո՞ւր է արդյոք մանկան հոգին...― Երկնից ի մեջ անմահից հետ,Հոն կը ննջե դեռ սիրագին,Կամ Էին մեջ լինի անհետ...

Ո՞ւր է արդյոք վարդին հոգին,― Հողմիկին մեջ անուշաբույր,Կարմիր ամպոց մե՛ջ երկինքինԿամ շրթանց մեջ սիրահամբույր...

Ո՞ւր է արդյոք կույսին հոգին― Ամպոց ետև զերդ մի արև,Կամ աստեղաց մեջ կաթոգին...

Սիրո անհուն երկնից վերև,կամ պատանվույն լանջքին ներքև...― Ոհ, հո՛ն է, հո՛ն կույսին հոգին...

Comments

Loading comments…