Համրիչ
Նոր տարիի իբրև նվեր թանկագինԵղբայր, ինծի կանաչածալ ու սիրունՀամրիչ մը հետդ բերիր,Կիսամաշ են իր հատիկները դեղին,Սաթն հալեր է կարծես շեյխին մատներունՀպումին տակ անհարիր:
...Բերիր զայն ինձ խորհրդավոր Իրանեն,Զերդ հիշատակ Տեմավենտին, Էլպրուզին,Հոգիիս մեջ բյուր հուշիկներ կը պարենՈւ մութին մեջ կը սուզին:
Դարձեք անվերջ, դեղին սաթի հատիկներ,Տեսեք ես ալ կը ծնրադրեմ լույսին դեմ,Զրադաշտի մոգերուն պես ալեհերՈրոտագին կայծակներուն կ'աղոթեմ:
Կարծես Հաֆըզ, Սաադի, Խայեամ քովս են արդ,Դարձեք անվերջ, դեղին սաթե հատիկներ,Բերեք ինծի գինովության սիրազվարթՊարիկները լուսահեր...
Մռայլ օրեր կը հաջորդեն իրարու,Ձեզի նման անոնք ալ վերջ մը չունին,Արշալույսը կը խափանվի միշտ հեռու՝Նման բաղդին տարահալած թռչունին:
Կ'ըսեն թե սեգ Տավրոս, Մասիս մերը չեն,Թե ալ մոռնալ պարտինք Տիգրիսն ու ԵփրատՈւ խորտակել Իտեալին հոյաշենՄեր տաճարը, լքումին տակ հուսահատ...
Միշտ երազողն հավերժական երազին,Մոռցեր էի վաղուց աղոթքն առ Աստված,Հատիկներդ զանոնք ինծի դարձուցինՀին օրերու հավատքին հետ լուսամած...
Դարձե՛ք անվերջ, դեղին, մաշած հատիկներ,Անարշալույս չեն գիշերներն հայությանՔանզի Կամքը ու սլացքը անվեհերԱնբաժան են մեր հոգիեն հավիտյան...
Comments
Loading comments…