Մագաղաթն այս...
Մագաղաթն այս կուրծքին վրա թող ծալենՇիրիմն ալ ոչ քար ունենա, ոչ կոթող,Եվ որպեսզի հերոսն հանգչի քիչ մ'ատեն,Բարեկամներ դագաղին վրա նետեն թողՀայաստանի ափ մը հող:
Արծվի աչերն իր կիսաբաց մնացին,Պանդխտության, աքսորանքի մը դաժանՉի դիմացավ սիրտը զարնող հարվածին,Բոլորեինք գեթ ճակտին շուրջ առնականՇավարշանի մը շուշան...
Կայծակնաշող սուրն՝ իդեալ մարմնացածՎրիժառու և մշտապես հաղթականԴողդոջ բազկով երկարեց Մայր հայրենյաց,Երբ լքումի, մոռացումի, բաժանմանՄահվան ցուրտը նախազգաց...
* * *
Մագաղթն այս կուրծքին վրա թող ծալեն,Ուր վերջին Հայրն իր զավկին փառքը վերջինԴրոշմեց հպարտ, հեծկլտալեն, ժպտիլեն,Եվ ուր հույսերն կը սլանան, կը թռչինՄեր դարավոր անուրջին...
Շղթայակապ չէին հեծծեր այն ատենՄասիս, Տավրոս, ամպածրար, ալևոր,Կը լսեինք մեր Տիգրիսեն, ԵփրատենՀայ երգերու շեշտերը գոռ և հզոր,Արձագանք մը հին դրախտին...
* * *
Արծվի աչերն իր կիսաբաց մնացին,Շիրմին խորքեն դեպի զենիթ կը դառնան,Ու կը հառեն աստեղափառ մեր ՀայկինԿը հարցունեն, թե գիշերներ բաժանմանՊիտի տևե՞ն հավիտյան...
Փոթորիկներն ըլլան իրեն այցելու,Ու կայծակներ որոտան գոռ ամպերեն,Եվ օվկիանին կոհակները մոլորունԶայրասլաց զարնվելով իրարու,-Դյուցազնին քունն օրորեն...
Եվ դուն, Նվարդ, քույր սգավոր Հայրենյաց,Շավարշանի քույրերուդ պես փափկասուն,Հսկե իրեն գերեզմանին մինակյաց,Համբույրներով արտասվազօծ, դողդոջուն,Փակե աչքերն կիսաբաց...
* * *
Կայծակնաշող սուրն՝ իդեալ մարմնացածՆոր քաջերու հզոր բազկին կ'սպասե,Առանց սուրի չիք Եհովա կամ Աստված,Առանց անոր ու վես-կամքին պողպատիՀայն անարժան է նախնյաց...
Մագաղաթն այս կուրծքին վրա թող ծալեն,Շիրիմն ալ ոչ քար ունենա, ոչ կոթող,Եվ որպեսզի հերոսն հանգչի քիչ մ'ատեն,Բարեկամներ դագաղին վրա նետեն թողՀայաստանի ափ մը հող...
Comments
Loading comments…