Ձմեռվա իրիկունը

Translated from Russian by Hovhannes Tumanyan

Հողմը մեգով երկինքն առնում,Գալարում է բուքը ձյան,Մին՝ մանկան պես լաց է լինում,Մին՝ ոռնում է զերթ գազան.5Մին՝ վայրենի սուլում պես-պես,Աղմըկում է տանիքում,Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,Լուսամուտն է նա թակում։

Մեր խըրճիթը աղքատ ու հին,10Ե՛վ մըթին է, և՛ տըխուր.— Ի՞նչ ես նըստել պատի տակին,Իմ պառավըս, էդպես լուռ։Հոգնե՞լ ես դու փոթորիկիՈռնոցներից խելագար,15Թե՞ նիրհում ես քո իլիկիԲըզզոցի տակ միալար։

Արի խըմենք, բարի ընկերԻմ սև, ջահել օրերի,Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,20Սիրտներըս բաց կըլինի։Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղՀավքը ծովի էն ափին,Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղՋուրը գնում մինչ արփին։

25Հողմը մեգով երկինքն առնում,Գալարում է բուքը ձյան,Մին՝ մանկան պես լաց է լինում,Մին՝ ոռնում է զերթ գազան։— Արի խմենք, բարի ընկեր30Իմ սև՜, ջահել օրերի,Խըմենք դարդից, բաժակըդ բեր,Սիրտներըս բաց կըլինի։

Comments

Loading comments…