Երգ (Կոռնուել)

Translated by Hovhannes Hovhannisyan

Թող երգը անուշ հնչե հեշտագին,Ինչպես խոխոջը վըճիտ առվակի,Թող հիշեցնե մարդկային ազգինՍիրելի պատկերն անցած օրերի։

Վեհ ձայնը երգչի թող դնե վախճանՄեր դառն սուգին, ստոր կրքերին,Թող նորա երգը ազգասիրականՆերշնչե աշխույժ, եռանդ մեր սրտին։

Ինչ մեզ հուզում է, թող այն ամենայն,–Ե՛վ ծիծաղ, և՛ լաց, հանգիստ և՛ թախիծ,Ե՛վ ուրախություն, և՛ վիշտը մարդկան,—Թող մասն ունենան այն հզոր երգից։

Թող զարթեցնե նա միտքը քնեած,Թույլերին ուժ տա, քաջերին ոգի,Եվ պարգևատրե որդոցն հայրենյացՓառքովը իրանց արդար գործերի։

Comments

Loading comments…