Գանգատ (Ֆրիկ)

Աստուած արդար և յիրաւի,Եւ ողորմած յամենայնի.Հանդէս ունիմ բան մի վիճի,Թէ դու լսես քո ծառայի:

Այս է զարմանք հիանալի,Որ կու լինի վերայ երկրի.Եւ հիացումն ազգի ազգի,զՈր տեսանեմք ի յաշխարհի:

Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին,Եւ մէկն Եւայ իւր նմանին.Եւ մէկ բարբառ համազգային,Մինչև կերեալ պտղոյ ծառին:

Արդ այս բանս է հիանալի,Եւ առաւել զարմանալի.Թէ մէկ Ադամ և յԵւայէՈ՞րքան ազգեր ծնան յերկրի:

ՈՒրիշ լեզու ամէն մէկի,Որ մէկ մէկի ո'չ հաւանի.Որ մէկն է Հայ, մէկ Վրացի,Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:

Մէկն է ճհուտ Եբրայեցի,Եւ մին Արաբ, Հագարացի,Մէկն է Ալան Արևորդի,Մինն է Թովիչ և Ափխազի:

Մէկն է Քուրդ Քանանացի,Մինն է Թաթար Թորգոմացի,Մինն է Մուղալ Խըթայեցի,Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի:

Մինն Ֆռանգ Լատինացի,Մէկն է Վենէտ և Ջենեցի.Մէկն Հոռովմ Յունացի,Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:

Մինն Դաղմատ ՍպանիացիԾնունդ սըրբոյ աւազանի.Հաւատացեալ Հայր և յՈրդի,ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:

Եւ դաւանօղ սրբոյ Կուսին,Մարիամու Աստուածածնին,Խոստովանող երրեակ և մի,Հայր և Որդի և սուրբ Հոգի:

Այլ կամք ի ձեռս անօրինի,Որ կու վարեն անգին գերի.Որքա՞ն քակեն եկեղեցի,Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:

Քանի՞ կանայս առնեն այրի,Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.Որքա՞ն արիւն հեղան յերկրի,Քանի՞ առնեն բան խոտելի:

Comments

Loading comments…