Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ
Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ,Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ:Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ,Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ:Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ,Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ:Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ,Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ.Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ,Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ:Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ,Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ:Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ,Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ:
Comments
Loading comments…