Մանուկներին

Translated from English by Հովհաննես Թումանյան

Եկե՛ք, սիրուն իմ մանուկներ,Վազե՛ք, եկեք շուտ ինձ մոտ,Վիշտ ու կասկած դուրս վանեցեքԻմ ծեր լանջից հիվանդոտ։

5Ձեր սըրտերում՝ շող ու թըռչուն,Ձեր մըտքերում՝ վըտակներ,Ինձ տիրում է արդեն աշուն,Շուտով կըգա և ձըմեռ։

Տաղ կանչեցեք, սիրունիկնե՛րս,10Էն տաղերը խընդագին,Որ թըռչուններն երգում են ձեզԳարնան պայծառ օրերին։

Ոչինչ բան է խելքը մարդի,Եվ դատարկ է, և չընչին15Ձեր մանկական անմեղ շուրթիԺըպիտների առաջին։

Ձեզանից լավ՝ երգ չի տեսելԳարնան օրը ոսկեփայլ,Դուք եք երգն էլ, խաղն էլ, լույսն էլ,20Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։

Comments

Loading comments…