Ուրվականներ
Translated from English by Ալեքսանդր Ծատուրյան
Այն լուռ ժամին, երբ օրն անցած՝Վրա է հասնում մութ գիշեր.Եվ զարթնում են սրտում նիրհածՇա՜տ զգացմունք, շա՜տ մտքեր,
Երբ խավարում ճրագն է շողում,Մտորմունքիս այդ վըկան,Պատի վերա ստվերներ դողում,Հապա դառնում ուրվական,—
Այղ լուռ ժամին, հանդա՜րտ, հուշի՜կՆերս են մտնում իմ սենյակՍրտիս ազի՜զ, անգի՜ն ոգիք,Հանգիստ գտած հողի տակ…
Ահա այն քաջ, մատաղ ոգին,Որ տենչալով կյանքի մարտ,Ընկա՜վ զվարթ ծիծաղ դեմքին,Ընկա՜վ անվախ ու հըպարտ։
Ահա և հեզ, սուրբ էակներ—Աղն և՛ երկրի և՛ կյանքի,Որ մինչև վերջ տարան համբերԾանր խաչը տանջանքի»։
Ահա՛ նոքա—և՛ այն սիրո՜ւն,Քնքո՜ւշ սրտերն, որ այնպեսՍիրում էին կյանքիս գարուն,Եվ ինձ ժպտում ծաղկանց պես,
Լուռ, համրաքայլ ներս են գալիսՆոքա միմյանց հետևից.Եվ ամենքն էլ նստում կողքիսՈւ ձեռք պարզում դեպի ինձ
Ահա՛ և՛ նա—մոտս նստում,Ինձ նայում է դալկադեմ.Խոր հայացքով սեր եմ կարդում,Զույգ աչերում—վառ եդեմ։
Եվ աղոթք է սըրբամրմունջԼսում սիրտս նոր նորից,Լսում օրհնանք և մեղմ տրտունջՆորա քնքուշ շըրթներից…
Կյանքի դժվար խաչի տակըՎի՜շտ ու սև օր տեսնելիս,Նոցա քաղցր հիշատակըՆո՛ր աշխույժ է ինձ տալիս…
Comments
Loading comments…