Սեր (Լոնգֆելլո)

Translated from English by Ալեքսանդր Ծատուրյան

Ո՛չ հույսերի, ո՛չ խնդության օրերումՍիրո իշխող, անհաղթ ուժն է մեզ տիրում.Կամ սիրտ հուզում նորա խորին հրապույր,Կամ զգում ենք նորա շունչը կենսաբույր։

Սիրո շողը շողում է մեր սըրտերինԴառն հոգսերում, կյանքի անլույս գիշերին,Երբ մեզ թողնում, չքանում են, որպես ստվեր,Մեր լույս-օրվա րոպեական ընկերներ…

Այո, սերը կայծ չէ, որ շուտ կմարի,Եվ ո՛չ մի խաղ երկնասլաց ամպերի,Նա խարույկ է, որ փայլում է խոր մթին,Նա փարոս է, որ փրկում է լողորդին։

Նա փրկարար բալասան է մեր կյանքում,Որ չար վշտից խոցված սիրտն է ամոքում.Սերն օջախ է, որ վառվում է աղքատիկԽրճիթի մեջ, երբ դուրսն է ձյուն ու մրրիկ։

Comments

Loading comments…