Համկերպություն
Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,Ես կերթամ մութ արահետես,Երջանիկ այն համոզմամբ, որՍրտով գոնե ինծի հետ ես:
Ու անխռով կայքես նըսեմԱչքըս հառած շավղիդ, ո՛վ իմԴալուկ լույսըս, պիտի սպասեմՔեզի որչափ որ ես ապրիմ:
Մեկ խնդիրք մը միայն. վերջինԺամուս կուզեմ որ մոտս ըլլաս,Եվ երբ ամենքն ինե փախչին,Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:
Եվ ամեն փառքի փոխարեն,Միայն պատկերըդ հստակ ու ջինջՀետըս տանիմ այս աշխարհենՉը հիշելով ուրիշ ոչինչ:
Comments
Loading comments…