Հպարտություն

Ժամանակը թևես բռնած կը տանի.Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:

Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,Ինչպես բոլոր երազներուս ծերունի,Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:

Comments

Loading comments…