Ձյունը

Ակնախըտիղ անբըծություն մը վերենԵրկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար,Վարանելով, օրորվելով, ծուլորեն,Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար:

Ու փողոցին մայթին վրա կը փռերՃերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով.Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր,Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով:

Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,Հոժարակամ թողլով եթերը կապույտ.Անձնամատույց կին էր ան որ կը թաղվերՓոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ:

Comments

Loading comments…