Ոչ ոք

Դաշնակ մըն է հոգիս լեցունՆվագներով շատոնց լռած`Որ մատիդ ծայրը դիպչելունԿը սարսըռա, կերգե հանկարծ:

Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,Խոր քուներնին թողածի պես,Որ շըփելով գոց աչվընինԿանցնին կարգով ահա դեմես:

Նախ երգերը օրորոցիսՈրոնցմով մայրս զիս մեծցուց.Ու խոլ երգերն իմ փողոցիսԶոր տակավին գիտեմ բերնուց:

Վերջը, սիրո երգերը որԿես մը իրավ, կես մը կատակ,Նետեցի չորս դին ամեն օր,Ծաղկանց նըման ոտքերու տակ:

Վերջը, վերջը բոլոր զվարթԱյդ երգերուն, - դադարը մեծ,Լըռությունը, զոր մինչև ցարդՔենե զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:

Comments

Loading comments…