Ա՜խ, լացե՛ք…
Anonymous translation from English
Ա՜խ, լացե՛ք, ինչպես խորթ ԲաբելոնիԳետերի ափին մե՜նք էինք լալիս.Քանդվա՜ծ տաճարներ մեր սուրբ Սիոնի…Այնտեղ կուռքին են այժմ փառք տալիս.Լացե՛ք… գերի է հայրենի աշխարհ,Եվ ջարդված արդեն Հուդայի քընար։
Ա՜խ, ի՞նչ տեղ լվանանք այժմ մեր ոտքեր,Հոգնել ենք, տանջվել… Արդյոք մեր սըրտինԿըբերե՞ն հանգիստ Սիոնի երգեր.Արդյոք կըլինի՞ վախճան մեր վշտին,Կըհնչե՞ մի օր և քնարն ՀուդայիԱռաջվա նըման, որ սիրտ հըմայի։
Խե՛ղճ ազգ. որ հավետ դատապարտված եսԹափառել պանդուխտ, անհող, անբնակ.Ո՞ւր պետք է արդյոք դու հանգիստ գտնես.Որջ ունի աղվեսն, բուն ունի տատրակ.Միայն, Իսրայել, դու անտուն, անտեր.Քեզ վիճակվել են տխուր շիրիմներ…
Comments
Loading comments…