Բաբելոնյան գետափներին
Anonymous translation from English
Բաբելոնյան գետափներին նստած տխուր, վշտագին,Լալիս էինք և անցյալն էր պատկերանում մեր աչքին.Հիշում էինք այն սև օրեր, երբ թշնամին մեր վայրագՔարքանդ արեց մեր Սալեմը, դարձրեց տխուր ավերակ.Եվ Սիոնի մատղաշ կույսեր դառն արտասուքն աչքերում,Իրանց տեսան վտարանդի, հեռու, օտար վայրերում։
Եվ երբ լքյալ, երբ անձնատուր շա՜տ անուրախ մտքերինՄենք ակնապիշ նայում էինք արագ վազող ջրերին,Մեզ սպառնացին մեր թշնամիք. «երգե՛ք, երգե՛ք, նվագե՛ք».Զուր սպառնալիք… Նոցա երգել մեր սուրբ երգերն—օ՜, երբե՛ք։Թո՛ղ չորանան մեր ձեռքերը, թո՛ղ մեր լեզուն դառնա քար,Թե խնդության մի երգ հնչենք, շարժենք տավղի գեթ մի լար։
Սիո՜ն, ահա՛ քո տավիղներն մենք կախել ենք ափերումԹարմ ոստերից։— Ազատ երգը պահել ազատ լարերում—Մենք ուխտեցինք ա՛յն ժամանակ, մեր ա՛յն թշվառ վիճակում,Երբ, մա՛յր-Սիոն, տեսանք վերջին փառապսակ քո անկում։Ո՛չ, չենք երգի քո երգերը և չենք խառնիլ մենք հավետՆոցա ձայնը մեր թշնամու հյուսած անմիտ երգի հետ…
Comments
Loading comments…