Դու լալիս էիր…
Anonymous translation from English
Դու լալիս էիր և արտասունքիցՄեղմ սքողվում էր կապույտն աչերիդ,Կարծես այն ցողն էր իջնում երկնքիցԵվ ծածկում երկիր, որպես մարգարիտ։Դու ժպտում էիր,—ցոլքը գոհարիՀայացքիդ առաջ թվում էր խավար…Կենդանի հուրը քո վառ աչերիՀաղթում էր այդ ցոլքն—անզոր էր գոհար։
Որպես արևն է երկնքի վերաՄեղմ շողեր սփռում, ամպեր թափանցում.Եվ կամա՜ց-կամա՜ց մութը գիշերվաՄարող բարձունքից քըշում, հալածում,Օ՜, այդպես և՛ դու պայծառ ժպտալովԲուռն հրճվանք ես հեգ սրտին բերում,Եվ հուր-աչերիդ բերկրալից փայլովՎշտի խավարը միշտ լուսավորում։
Comments
Loading comments…