Հերո՛ս, դու անցար…
Anonymous translation from English
Հերո՛ս, դա անցար քո կյանքի ուղին,Այժմ քո փառքը կա՛պրի աշխարհում.Կա՛պրի քո վսեմ անձնուրաց հովինՍուրբ հայրենիքդ հզոր երգերում.Կա՜պրի քո գործը—գո՛րծ հերոսական,Որ ազատաթյուն պարգևեց նորան։
Քանի քո ազգը շնչում է ազատ,Կենդանի կըմնաս դու նորա կրծքում.Դու ընկա՜ր… բայց քո արյունն անարատԿըհոսե դարձալ մեր երակներումԵվ քո գործերի փառահեղ դափնինՄիշտ ուժ ու եռանդ կըտա քո ագգին։
Կռվի փոթորկում անունդ հիշելով,Սարսափ կըձգենք թշնամու սրտում.Հերոսիդ մահը կերգեն մեծ փառքովՄեր մատաղ կույսերն իրանց երգերումԵվ դա չես լսիլ երբեք լացի ձայն—Լացը կանարգեր քո սուրբ գերեզման…
Comments
Loading comments…