Հեփթայի աղջիկը

Anonymous translation from English

Օ՜, հայր իմ, եթե և՛ ազգ, և՛ աստված,Հաղթությանդ համար իմ մահն են ուզում.Երբ այդ մահն է քեզ հաղթանակ տված,Ահա՛ իմ սիրտը—քեզ եմ նվիրում։

Խոցիր դու նրան—ես չեմ արտասվիլ,Մնա՜ք բարև, սարե՛ր, էլ ինձ չե՛ք տեսնիլ.Ընկնե՛լ սիրելի հոր ձեռքով սպանված.Ինձ չէ՛ սարսեցնում այդ ահեղ հարված։

Զավակին գգվող մոր սիրո նըման,Մաքուր է արյունն և՛ քո աղջկան.Օ՜, հայր իմ, թող ինձ օրհասի ժամինՀովանի լինի քո շունչն ու հոգին։

Հո՛գ չէ, թո՛ղ հոսե քո արցունքն առատ,Եղիր դատավոր դու քաջ, անվհատ.Քեզ վեհ հադթանակ տվավ քո աղջիկՈւ փրկեց և՛ քեզ, և՛ յուր հայրենիք։

Երբ ես կը մեռնեմ, և սև գերեզմանԿըփակե խոսուն լեզուս հավիտյան.Դու հիշի՛ր, հայր իմ, որ շունչս փչելիս,Ես ժպտում էի, և ո՛չ թե լալիս…

Comments

Loading comments…