Մնաս բարյավ (Բայրոն)

Anonymous translation from English

Մնաս բարյավ, և թե կուզես՝Դե հավիտյան մնաս բարյավ․Որքան լինիս դու անիրավՎեր չի կենալ սիրտս քո դեմ։

5Օ՜, թե կուրծքս ես բանայի,Ուր գլուխդ դրել ես դու՝Այժմ արդեն անդառնալիԿորած քնով՝ հանգել ես դու—

Նորա ներքև կարենայիր10Գաղտնի մտքերըս որոշել,Այն ժամանակ կիմանայիր,Որ շատ խիստ ես դու ինձ պատժել։

Աշխարհքն, այո՛, գովում է քեզ,Ծափ է հարում քո արարքին,15Բայց այդ գովքը պարսավ է քեզ[Բայց այդ] ծաղր է իմ տանջանքին։

Իմ մեղքն, [իրավ], ինձ խորտակեց,Սակայն մի՞թե այլ զենք չըկար.Եվ այն ձեռքը, որ ինձ գըգվեց,20Նա պետք է այս հարվածը տար։

Ոհ, մի՛ խաբվիր ունայն հուսով—Կըթարշամի սերը կամաց,Բայց դժվար է կամքի ուժովՍիրտը սրտից պոկել հանկարծ։

25Քո սիրտն [այնպես] զարկում է դեռ,Իմն էլ թեև [միշտ] ցավատանջ,Խոր կեղեքված ու կարեվեր—Դողում է դեռ ինչպես առաջ...

Էս խոսքերը վիշտ են ամբողջ30Մեծ, քան վիշտը սգավորի,Մենք երկուսս էլ կենդան ու ողջՈւ ապրում ենք— ինչպես այրի։

Արդյոք երբ դու ուզես հրճվելԹոթովանքով մեր աղջըկա,35Կըսովորցնե՞ս «հայրիկ» կանչել,Երբ նրա մոտ հայրիկ չըկա։

Կամ նա երբ որ քեզ համբուրի,Փարի քնքուշ թաթիկներով—Պիտի հիշե՞ս— ով էր գերի40Ու երջանիկ լոկ քո սիրով։

Գուցե հանկարծ հիշես մեկինՔեզնից հեռո՜ւ, արհամարհվածՈւ տըրոփե սիրտըդ կրկին.Ինչպես երբեմն— ինձ նվիրված։

45Իմ հանցանքն էլ գուցե հիշես—Որոնք միայն քեզ են հայտնի,Տանջանքներս էլ հիշիր նույնպես,Եվ հույսերըս [անդառնալի]։

[Զգացմունքներս ողջ խորտակված50Գոռոզությունս, որ ընկճեցիր,Նույնիսկ հոգիս քեզնից լքվածԹողնում է ինձ— անշունչ մի իր․․․]

Ողջ անցել է։ Զուր են խոսքերն,Եվ իմ խոսքից զուրը— չըկա.55Բայց [վրդովված միտքն՝ ապստամբ]Դուրս է հորդում նա ակամա։

Մնաս բարյավ։ Այսպես կըտրածԻմ հարազատ կապերն ամեն,Մերժված, մենակ, սիրտըս կոտրած,60Էլ ի՜նչ մահ է ինձ [հարկավոր]։

Comments

Loading comments…