Շիլիոնի կալանավորը

Anonymous translation from English

ՍՈՆԵՏ ՇԻԼԻՈՆԻՆՈ՜վ ազատություն, շունչ հավերժական,Բանտերումն ես դու շըքեղ ճաճանչում,Այնտե՜ղ, ուր սիրտը՝ քեզ բընակարանԵվ քո սերըն է միայն ճանաչում։

Եվ երբ որդիքըդ զարկած շըղթայի,Անլույս բանտերում նահատակվելով,Փառավորում են երկիրն հայրենի,Ծավալվում ես դու հողմի թևերով։

Շիլիո՛ն, քո բանտը սըրբավայր է միշտ,10Եվ քո տըխրալի հատակը՝ սեղան.Բոնիվարն այնտեղ տանջվեց բազմավիշտ,Թողեց հետքերը քարերի վըրան։

Եվ թող միշտ մնան նըրանք անջընջում,Որ բըռնությունից աստվա՜ծ են կանչում։

1Գորշ են մազերըս, բայց ոչ տարիքից,Ոչ էլ մի գիշեր

Դարձա այսպես ծեր,Որ պատահում է հանկարծ երկյուղից։Ձեռք ու ոտներս էլ այսպես չորացան20Ոչ թե բանելուց, այլ գարշ հանգըստից,Խավարչտին բանտին երբ ավար դարձան,Զըրկված արևից, աշխարքից, օդից։Իմ հայրը այրվեց խարույկի վըրա,Չուզեց իր պաշտած հավատն ուրանա,Իրեն որդիքն էլ նույն բանի համարՕթևան գըտան բանտումը խավար։Յոթ հոգի էինք, մընացել եմ ես։Մեկը տարիքով, վեցն երիտասարդ,Ինչպես սկըսան, վերջացրին նույնպես,30Հալածանքների սաստկությամբ հըպարտ։Մինը կըրակում, երկուսը կըռվումԿընքեցին իրենց հավատն արյունով,Իրենց հոր նըման մեռան անկոտրումԹըշնամու մերժած աստծու անունով։Վերջին երեքը բանտն էին ձըգված,Որոնցից ես եմ մընացել հիմի,Հիվանդ բեկորըս մեր անբախտ տոհմի։

IIԱյնտե՜ղ, հին ու խոր բանտում ՇիլիոնիՅոթը հատ սյուներ գոթական ձևի,40Յոթը հա՜ստ սյուներ, ծանր ու գորշագույն,Երևում են թույլ մի շողով տըժգույն,Որ, ասես իրեն ճամփան մոլորել,Պատի արանքից պատահմամբ ընկել,Խոնավ հատակին խաղում է տըխուր,Ինչպես ճահճային աղոտ մոլեհուր։Ամեն սյունի մեջ այնտեղ մի օղ կա,Եվ ամեն օղակն ունի մի շըղթա։Սոսկալի բան է երկաթի շըղթան.Ուտում են նըրա ժանգ–ժանիքները.

50Նըրանք մաշելով մարմնիս մեջ մըտանՈւ չեն ջնջվելու երբե՜ք հետքերը,Մինչև չըթողնեմ օրվան լույսը վառ,Ծանը՜ր, ատելի աչքերիս համար,Որոնք չըգիտեմ, թե քանի տարիՉեն տեսել պայծառ երեսն արևի։Այդ տարիների չեմ հիշում թիվը.Թողեցի նըրանց տըխուր հաշիվըԱյն օրից, ինչ որ եղբայրս վերջինԹոշնեց ու մեռավ աչքիս առաջին։

III60Նըրանք սյուներին մեզ շըղթայեցին։Մենք ջոկ-ջոկ էինք, թեև միասին,Մենք չէինք կարող ոչ մի քայլ անել,Ոչ իրար երես խավարում տեսնել։Աղոտ, կապտավուն այն լույսն էլ որ կար,Մեզ մեր աչքերում դարձըրեց օտար,Այսպես միասին, բայց ջոկ-ջոկ կապած,Աշխարքի ամեն բարիքից զըրկված,Մի մըխիթարանք միայն ունեինք,Որ իրար ձայներ իմանում էինք։70Ու սըրտով կըպած, իրարից հեռուՄենք ըսկըսեցինք սիրտ տալ իրարուՆոր-նոր հույսերով կամ թե հին վեպով,Կամ հերոսական անվեհեր երգով։Սըրանք էլ սակայն պաղեցան վերջում.Տըխուր էին մեր ձայները հընչում,Տըխո՜ւր ու խըռպոտ, խուլ ու ահռելի՝Պաղ արձագանքը բանտի քարերի…

IVՄեր փոքրը, որին հայրըս սիրում էր,Որ մեր հանգուցյալ մոր ճակատն ուներ,

80Ու աչքերն ինչպես կապույտը երկնի,Նա էր իմ հոգին տանջում ավելի։Իրավ, տեսնելիս մարդ չէր դիմանում.Այնպիսի՜ թըռչնակ այսպիսի՜ բընում…Գեղեցիկ էր նա, պայծառ ու մաքուր,Եվ ուրախ, զըվարթ սըրտով բընատուր։

VՄյուսն էլ նըրա պես հոգով անարատ,Ծընված էր սակայն հուժկու տըղամարդ։Ուրախ ու պատրաստ ամեն ժամանակԱշխարքի ընդդեմ խիզախել մենակ,90Միայն թե չըհեծեր շըղթայի տակին.Շըղթայի ձայնից մարում էր հոգին։Նա լուռ, անմըռունչ ընկնում էր արդեն։Ես էլ թերևս ընկճըված նույնքան,Ճիգ էի անում, որ սըրտապընդվենՎերջին հույսերը թանկագին մեր տան։Իզո՜ւր. նա ընկավ, նա մեռավ… տեսա…Ես տանջվում էի թեև, աշխատում,Շըղթաս կըրծոտում, շըղթաս կըտրատում,Տագնապի Ժամին իրեն չըհասա…100Նա մեռավ… Եկան, կապանքը վերցրին,Հենց այնտեղ, բանտում, աչքիս առաջինՄի փոս փորեցին սառն ու երեսանց…Աղաչանք արի, խընդրեցի նըրանց,Որ շընորհ անեն՝ թաղեն այնտեղում,Ուր որ արևի ճաճանչն է խաղում…Այս խենթ, խելագար տըխմար մի միտք էր,Բայց այն ժամանակ գըլուխս էր մըտել,Թե ազատ ծընված, ազատ սովորածԻմ եղբոր հոգին, թեկուզև մեռած,110Չէր հանգըստանա գերության բանտում…Զուր էի սակայն այնպես պաղատում.Նըրանք ինձ վըրա քահ-քահ խընդացին,

Եվ մեր սիրելի եղբայրը կըրկինԱյն պաղ, անդալար հողումն է թաղված,Ու գըլխի վերև անբաժան կախվածԲըռնակալներին վայել հուշարձան՝Եղբորըս կըրած ու թողած շըղթան։

VIԻսկ մեր ծաղիկը, փոքրը մեզանից,Ամենքից սիրվածն իր ծընված ժամից,120Իր սիրուն դեմքով մեր մոր պատկերը,Մեր գերդաստանի մանկական սերը,Նահատակ մեր հոր ցնորքը նվիրականԵվ իմ հոգսերի վերջին առարկան,Որի համար միայն ինձ պահում էի,Որ նըրան ազատ գեթ մի օր տայի.Նա, որ դեռ հոգին պահել էր այնպեսՏակավին զըվարթ, գուցե առերես,Նա էլ խորտակվեց, օրեցօր և նա՛Սկըսավ թոշնել ցողունի վըրա։130Բայց այնքա՜ն խաղաղ էր նա թառամում,Լո՜ւռ, մեղմիկ հալվում, ուժերը քամվում,Առանց արցունքի, քնքույշ ու բարի…Ինձ համար էր միայն հոգում ու ցավում…Եվ ոչ մի տըրտունջ, մի «ա՜խ» չարավ նաԻրեն վաղաժամ օրհասի վըրա։Մի փոքըր խոսեց մեր լավ օրերից.Մի քիչ ըսփոփեց, հույսեր տըվավ ինձ,Քանզի ես անհուն վըշտից քարացել,Կորուստիս առջև լուռ էի կացել.140Ապա թառանչը, որ զըսպում էր նա,Արդեն երկարեց, նըվազեց ահա…Ականջ դըրի ես… չէր լսվում իսպառ,Ձայն տըվի նըրան ահից խելագար…Կանչեցի… կարծես մի ձայն լըսեցի…

Ուժգին ցընցումով շըղթաս կըտրեցի,Ընկա նըրա մոտ. նըրան չըգըտա…Ես էի մենակ մըթնումը շարժվում.Ես էի ապրում, ես էի շընչումԱնիծված օդը մեր խոնավ բանտի։150Սա գետնի վըրա, նա գետնի տակին,Երկու եղբայրս էլ վախճանված էին։Ընկած չոր ձեռքը բըռնեցի, ավա՜ղ,Նըրա պես նույնիսկ իմ ձեռքն էլ էր պաղ։Ուժ չըկար շարժվեմ կամ մի ճիգ անեմ,Բայց զգում էի, որ դեռ ապրում եմ…Կատաղի մի վիշտ, երբ գիտենք, որ նա,Ում սիրում էինք, այլևս չըկա…Չըգիտեմ ինչպես,Չէի մեռնում ես.160Երկրում ինձ համար էլ ոչինչ չըկար…

VIIԻսկ հետո այնտեղ ինձ ինչ պատահեց,Այդ ես չըգիտեմ ու չեմ իմացել.Նախ օդը հատավ, լույսը պակասեց,Ապա թե մութը չըքացավ հանկարծ։Զգացում ու միտք՝ էլ ոչինչ չըկար։Չէի հասկանում, ինչ էի զգում,Քարերի միջին կանգնած մի լեռ քար,Մի լերկ ապառաժ՝ գագաթը միգում…170Ամեն բան դատարկ, մըռայլ ու գորշ էր։Ոչ ցերեկ էր այն և ոչ էլ գիշեր,Եվ ոչ իմ բանտի նըսեմ լույսը կար,Այնքան ատելի աչքերիս համար։Մի տարածություն՝ դատարկությամբ լի,Եվ հաստատություն՝ առանց մի տեղի…Չըկային աստղեր, ժամանակ, աշխարհ,Ոչ փոփոխություն, ոչ բարի, ոչ չար.

Խորի՜ն լռություն… և կանգնած օդումՈչ մահվան նշույլ, ոչ կյանք էր նկատվում.180Այն անգործության մի ծով էր կանգուն,Անշարժ ու համըր, խավար ու անհուն…

VIIIԲայց ահա մի շող ցոլաց իմ գըլխում.Այն մի գեղեցիկ թըռչունի ձայն էր,Մերթ լըռում էր նա, մերթ նորից երգում.Այնպես քընքույշ երգ լըսած չէի դեռ։Մինչ լըսում էի կախարդված հոգով,Լըցվեցին աչքերս ուրախ արցունքովԵվ ես միառժամ չէի նըկատումԹըշվառությունըս այն խավար բանտում։190Բայց շուտով միտքըս սովոր ընթացքովԵրբ վերադարձավ, իրական աչքովՇուրջըս, վերևըս ես տեսա կըրկինՊատերն, օճորքը, նըկուղը մըթին,Առաջվա նըման ուր որ հազիվ հազԱրևի շողքը ընկնում էր նըվազ։Բայց և այն ճեղքում, որ ընկնում էր նա,Ավելի հանգիստ քան ծառի վըրա,Նըստած էր թըռչնակն ուրախ ու անփույթ,Մի սիրո՜ւն թըռչնակ, թևերը կապույտ։200Հազար զանազան բաների վըրաԳեղգեղում էր նա.Ու ինձ էր ասում կարծես բոլորը։Դեռ ոչ մի անգամ մինչև այն օրըՆըրա նըմանը տեսած չէի ես,Ոչ էլ կըտեսնեմ։ Նա էլ էր ասեսԻնձ նըման մենակ, ընկերից զըրկված,Սակայն ինձ նըման հույսը չէր հատած։Նըրա համար էր նա եկել մենակ,Որ մըխիթարի ինձ որբ ժամանակ.210Ու ծըլվըլալով մութ բանտիս ծայրից՝

Լըցնում էր կյանքով իմ սիրտը նորից։Բայց ո՞վ էր ինքը, իմ հյուրը երգիչ.Արդյոք երկընքի ազատ բնակի՞չ,Թե՞ իր վանդակից հենց նոր ազատվել,Եկել էր իմիս վերևը նըստել…Չըգիտեմ, բայց ես՝ քաշած գերությունՉէի ցանկալ քեզ, սիրունիկ թըռչո՛ւն։Սակայն թերևս թըռչնի կերպ առածՄի այցելու էր դըրախտից թըռած…220Այս միտքը այնժամ, թող ներե ինձ Տեր,Պատճառեց անչափ խինդ ու արցունքներ։Մըտածում էի, թե նա իմ կարոտԵղբոր հոգին էր, եկել էր ինձ մոտ…Բայց հանկարծ թըռավ, և ես իմացա,Որ մի հողեղեն արարած էր նա.Մի՞թե կարող էր եղբայրըս թըռչել,Ինձ կըրկին մենակ թողնել այն բանտում,Ինչպես պատանում փաթաթած մեռել,Ինչպես մի սև ամպ պայծառ կապույտում։

IX230Փոխվեց վիճակըս այն ժամանակից,Պահապաններըս դարձան կարեկից։Չըգիտեմ ինչու մեղմացան նըրանք,Որ սովոր էին տեսնել չարչարանք,—Բայց այսպես եղավ։ Ոչ ոք իմ կըտրածՇըղթան չըկապեց ու մընաց միշտ բաց։Եվ շրջում էի իմ բանտում ազատՈղջ երկարությամբ, մի պատից մի պատ։Բայց երբ թըվում էր՝ անըզգույշ քայլովԿոխեցի նըրանց հանգիստը տըխուր,240Դողդողում էի սաստիկ հևալովՈւ սիրտըս ցավից ճըմլում էր ամուր։

XԵս ոտնատեղեր փորեցի պատում.Սակայն փախչելու չէի աշխատում,Ես թաղել էի արդեն բոլորին,Որոնք աշխարքում ինձ սիրում էին,Եվ այնուհետև աշխարքն ինձ համարՄի բանտ էր նույնպես, բայց մեծ ու անծայր։Էլ ոչ ոք չըկար այնտեղ ինձ մոտիկ.Հայր, մայր, կամ եղբայր, ընկեր կամ որդիք…250Ես ուզում էի միայն բարձրանալՎանդակով փակած լուսամուտներին,Այնտեղից հանգիստ, մի անգամ դարձյալՆայել հըրճվանքով բարձըր սարերին։

XIԵս տեսա նըրանց. դարձյալ նույնն էինՈւ չէին փոխվել նըրանք ինձ նըման.Կըրկին դարևոր ձյունը գըլխներին,Ներքև մեծ լիճը, կապտաջուր Ռոնան…Ջըրերը զըվարթ աղմըկում էինՄացառուտներում, ժայռերի միջին,260Արևում փայլում ճերմակ քաղաքըՈւ լըճում հանդարտ սահում նավակը,Թեթև՜, ձյունափայլ առագաստը բաց։Ապա այնտեղ ցածՄի փոքրիկ կըղզի մենավոր, կանաչԺըպտում էր, ասես, իմ աչքի առաջ։Բանտիս հատակից մի քիչ մեծ կըգար,Ու բուսել էին վըրան երեք ծառ։Լեռնային հովը շընչում էր այնտեղ,Ափերին վըճիտ ջըրերը ծըփում,270Զըմրուխտ դալարի միջում գունագեղ,Քընքույշ, վառվըռուն ծաղիկներ ծաղկում։Բանտի պատի տակ ձըկան մի վըտառ

Լողում էր անչափ ուրախ ու կայտառ,Թագավորում էր արծիվն վերևում,Ու թափն ավելի ուժգին էր թըվում,Երբ որ նա հանկարծ ուղղում էր դեպ ինձ։Աչքերս արցունքով լըցվեցին նորիցՈւ այնպե՜ս թախիծ տիրեց իմ սըրտին,Ասես ցավեցի, որ լուսամուտին280Եկա մոտեցա իմ շըղթան թողած։Շտապով իջա դարձյալ դեպի ցածՈւ մըռայլ բանտիս խավարը ահաԾանըր ճընշելով չոքեց ինձ վըրա։

XIIԱմիսներ, տարիք թե օրեր անցան,Ես ոչ հաշվել եմ և ոչ իմացել.Մութն էր իմ բանտը, տըխուր մըշտականՈւ երբեք պայծառ հույս չեմ ունեցել։Եկան վերջապես ինձ ազատելու.Չէի հասկանում՝ ո՜ւր եմ գընալու,290Ոչ էլ հարցըրի՝ է՛ր են ազատում.Մին էր ինձ համար՝ ազատ թե բանտում.Ու այն ժամանակ իմ բանտի միջին,Երբ որ ձըգեցին կապանքըս վերջին,Այնպես էր թըվում, թե նըրանք եկել,Ուզում էին ինձ բաժանել, զըրկելԻմ երկրորդ տանից։ Ես մինչև անգամԱյնտեղ սարդերին դարձա բարեկամ.Ու միշտ ուշադիր հետևում էի,Երբ որ լըրջորեն նըրանք ձանձրալի300Իրենց արհեստով էին ըզբաղվում.Կամ դիտում էի, երբ մուկն էր խաղումԼուսնի լուսի տակ։ Ինչո՞ւ նըրանց պեսԻնձ էլ մեր տանը չըզգայի և ես…Մենք՝ բընակիչներ ամենքըս մի տան,Ու ես նըրանց մեջ մի պետ անսահման,

Կյանքի ու մահվան վըճիռն իմ ձեռքում,Բայց այնպե՜ս խաղաղ էինք բընակվում…Նույնիսկ շըղթայիս դարձա ես ընկեր…Այսպես մընալով օրեր, տարիներ,310Սովորում է մարդ իրեն վիճակին,Ու… ես ցավեցի իմ բանտի շեմքին։

Comments

Loading comments…