Պրոմեթեոս և Սիզիֆ

Translated by Hovhannes Tumanyan

Սիզիֆն ու Պրոմ<եթեոսը> զրույց էին անում․

ՍիզիֆԲախտավո՞ր է քո ցեղը։

Պրոմ.Օ՜, ո՛չ. անբախտ է իմ ցեղը։

ՍիզիֆՆա էլ է քարեր շպրտում դեպի բարձր։

Պրոմ.5Քարերից էլ վատ։ Նա յուր մտքերն է ձգում դեպի բարձր, իսկ այն՝ մտքերն գլորվում են ցած․ նա բարձր է ձգում յուր կամքը, և կամքը գլորվում է ցած, նա բարձր է ձգում յուր հոգին, և հոգին գլորվում է ցած։

ՍիզիֆԵվ չի՞ հոգնում։

Պրոմ.10Չի հոգնում։

ՍիզիֆՈւրեմն նրանք մարդիկ չեն, նրանք հսկաներ են։

ԱրձագանքՀսկանե՜ր...

Comments

Loading comments…