Ազատություն (Միքայել Նալբանդյան)

Ազատ աստվածն այն օրից,Երբ հաճեցավ շունչ փչել,Իմ հողանյութ շինվածքինԿենդանություն պարգևել.Ես անբարբառ մի մանուկԵրկու ձեռքս պարզեցի,Եվ իմ անզոր թևերովԱզատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստՕրորոցում կապկապածԼալիս էի անդադար,Մորս քունը խանգարած,Խնդրում էի նորանիցԲազուկներս արձակել.Ես այն օրից ուխտեցիԱզատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերըԱրձակվեցան, բացվեցան,Մինչ ծնողքս իմ ձայնիցԽնդացին ու բերկրեցան,Նախկին խոսքն, որ ասացի,Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.Ազատությո՜ւն, դուրս թռավԻմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն», ինձ կրկնեցՃակատագիրը վերևից.«Ազատությա՞ն դու զինվորԿամիս գրվիլ այս օրից։Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,Քեզ շատ փորձանք կը սպասե.Ազատություն սիրողինԱյս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն,— գոչեցի,—Թող որոտա իմ գլխինՓայլակ, կայծակ, հուր, երկաթ,Թող դավ դնե թշնամին,Ես մինչ ի մահ, կախաղան,Մինչև անարգ մահու սյուն,Պիտի գոռամ, պիտ կրկնեմԱնդադար. ազատությո՜ւն։

Comments

Loading comments…