Ժ․ Ժ․ Ռուսսոյի հիշատակին
Քեզ ոչ երբեք, Ժան-Ժակ Ռուսսո,Պիտի մոռանա աշխարհ․Անմահ ես դու, ոգի արգո,Թեև հազար սահի դար։
Քո երկնաշունչ մեծ գործերըՀավիտյան պիտի ծաղկեն․Անթառամ է քո պսակը,Թո՛ղ ազգեր գան, թո՛ղ կորչեն։
Գիտեմ, վրադ շատ հաչեցինՏգիտության շուները․Քեզ շատ անգամ քարկոծեցինԿեղծավորաց խումբերը։
Բայց դու մենա՜կ, մարդ քաջարի,Միշտ անդղորդ, անսասան,Կանգնած նման ապառաժի՝Ձեռք պարզեցիր մարդկության։
Եվ ցնդեցիր հազարամյաՇղթաները ծանրացած․Հզոր ձեռքիցդ՝ այն երկաթյաԿապանքն ընկան փշրված․․․
Թեև այսօր պիղծ բերաններՈմանք, դարձյալ քո ընդդեմՈռնան ինչպես քաղցած գայլեր,Քե՞զ ինչ․ չե՞ն «արք սևադեմ»։
«Աստ հանգչում է բնության մարդը,Մարդը և ճշմարտության»․Ժիրարդենի գրեց ձեռքըՏապանաքարիդ վրան։
Ծո՜ւնր եմ դնում ես այդ քարին,Ութսուն յոթը տարուց հետ՝Քեզ պատվում է հայի որդին․Եվ նա՜, մա՛րդ է․ վա՛րդապետ։
Comments
Loading comments…