Իտալացի աղջկա երգը
«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,Մեր թշնամուց ոտնակոխ,Յուր որդիքը արդ գանչում էՀանել յուր վրեժ, քեն ու ոխ»:
«Մեր հայրենիք շղթաներովԱյսքան տարի կապկապած,Յուր քաջ որդոց սուրբ արյունովՊիտի լինի ազատված»:
«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,Որ իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի»։
«Նայի՛ր նորան, երեք գունով,Նվիրական մեր նշան,Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,Թո՛ղ կործանվի Ավստրիան»:
«Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,Պատերազմի գործերումԿարե օգնել յուր եղբորը,Զանց չարեցի քո սիրուն»:
«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,Գնա՛ փրկել մեր հայրենիք,Պատերազմի վառ հանդես»:
«Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնե.Բայց երանի՜, որ յուր ազգինԱզատությամբ կը զոհվի»:
«Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,Ազգի սերը քաջալեր,Գնա՛, թեև չեմ կարող գալ,Բայց իմ հոգին քեզ ընկեր»:
«Գնա՛ մեռիր դու քաջի պես,Թող չտեսնե թշնամինՔո թիկունքը, թող նա չասեԹե վատ է իտալացին»:
Ասաց տվեց օրիորդըՅուր եղբորը մի դրոշ,Մետաքսից էր, ազնիվ գործած,Ուր երեք գույն կան որոշ:
Եղբայրն առավ և ողջունեցՅուր սիրական քնքուշ քույր,Առավ զենքը, սուր, հրացան,Հեծավ յուր ձին սևաթույր:
— Քույրի՜կ, — գանչեց քաջ պատանին, -Մնա՛ս բարյավ, սիրական,Այս դրոշակին պիտի նայիԱմբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտվածԱրտասուքով ու կնքած,Դու հանձնեցիր ինձ հիշատակ,Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,Իմացի՛ր որ տարեցիԴեպի մահու արքայությունԻմ հետ քանի թշնամի:
Ասաց, վազեց դեպի հանդեսԱվստրիացոց հանդիման,Յուր արյունով գնել հավերժԱզատություն իտալիան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում էՏեսանելով այսպես սերԴեպի թշվառ մի հայրենիք,Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,Գեթ երևեր մեր ազգում.Բայց մեր կանայք ո՜ւր Եղիշե,Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:
Ո՛հ արտասուք ինձ խեղդում են,Այլ չեմ կարող բան խոսել.Չէ՛ թշվառ չէ Իտալիան,Եթե կանայք այսպես են:
Comments
Loading comments…