Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը

«Կնդուկ պոչատն է գալիս,Ճամփա տուր, է՜, մե՛ր տղա,Տե՛ս, հետն էլ ո՞ւմ քաշ տալիս»․— Աստվա՜ծ, ճի՛շտ Սանչո Պանսա։«Ասա՛, Հաճի Կարապետ,Ո՞ւր են կիտվել այդ հիմարք,Ուզում են կռվե՞լ մեր հետ․Ա՛հ, խելագար ապստամբք։Ուզո՞ւմ են, որ մի խոսքովԴորանց դժոխք ուղարկեմ,Կամ նզովքի շանթերովՇան սատակնե՞րը հանեմ»։— Տե՛ր իմ, խնայե՛, հոգևորՄի՛ տալ պատիժ խիստ սաստիկ․Մի՞թե չկա մարմնավորՄի ուրիշ հնար փոքրիկ․Մի թուղթ, մի պստիկ նամակ․․․Մի քանի սո՜ւտ․․․ ի՞նչ վնաս․․․Մյուսներին էլ օրինակ․․․―Խոսքը բերանը մնաց։«Տո՛, այդ կնդուկ պոչատինՔաշեցեք կպրե կարաս,Մի բաբաթի մկրտվինՍանչու հետ, փառաց ի փառս»։Լոթին գոռաց այն կողմից,Սանչու լերդին ջուր գնաց․Մոզին էլ չտվե՞ց մի կից,―Գլո՜ւնձ ի կպրե կարաս։

Comments

Loading comments…