Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը

ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հիմի է՞լ խոսենք, եղբարք, հիմի՞ էլ,Երբ ընտանեկան երկպառակությամբՈւրիշ բան չունինք, բայց իրար դավել,Եվ սարսափելի ազգուրացությամբ5Մեր նախնյաց ուխտը ոտքով կոխել ենք.

Հիմի է՞լ խոսենք։Հիմի է՞լ խոսենք, երբ քաջն Վարդան,Վաթսուն հազարից հազարով մնաց,Մինչ մնացել էր պարսից լոկ մատյան10Գունդը մեր վաթսուն հազարի դիմաց,Երբ մեր վատությամբ՝ ո՜ղջ կորուսել ենք.

Հիմի է՞լ խոսենք։Հիմի է՞լ խոսենք, երբ օտարից շատՄենք ենք մեր ազգի արյունը խմում.15Մոխրատնով լցինք Դվին, Արտաշատ,Ծխի մեջ կորավ խաչն եկեղեցուն,Երբ այս ամենը մենք կատարել ենք.

Հիմի է՞լ խոսենք։Հիմի է՞լ խոսենք, երբ հրապարակում20Պարսիկը առակ արել է հային.«Եթե ասորու նման աշխարհումՉկա մի վատ ազգ, բայց, քան ասորին,է՛լ վատ է հայը», մենք այս տանո՜ւմ ենք.

Հիմի է՞լ խոսենք։25Հիմի է՞լ խոսենք, երբ իշխանությունԾախում է անարգ հացկատակներին,

Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխինԵվ մեզ կարծում են հող իրենց ոտքի,Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք.

Հիմի է՞լ խոսենք:Հիմի է՞լ խոսենք, երբ ԼուսավորչիԲնիկ ժառանգի թևերը կտրածԱնարգ պարսիկը այս ու այն թեմիԿարգում է տեսուչ ըստ յուր չար մտաց,35Եվ մենք դեռ՝ «կեցցե՛ արին» գոռում ենք.

Հիմի է՞լ խոսենք։Հիմի է՞լ խոսենք, երբ ձեռք ենք տալիս,Երբ ողջունում ենք մենք այդ չքերին,Որ դրան շուն են, և մեզ տեսնելիս՝40Շուտ դիմակները դնում երեսին,Այդպիսիներին դարձյալ պատվում ենք.

Հիմի է՞լ խոսենք։Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլԱմոթի սուրբ ջուր, որ բերան բանանք։45Ո՛չ, թե չենք ուզում հողից հող կորչիլ,Թշնամու արյունով մեր թրին ջուր տանք,Ազգ, եկեղեցի փրկենք, ազատենք,

Ապա թե՝ խոսենք։

Comments

Loading comments…