Մարգարե 1 (Միխայիլ Լերմոնտով)
Translated from Russian by Mikael Nalbandian
Հավերժը ինձ՝ այն օրից երբՇնորհ տվեց մարգարեի,Չարության ու հանցանքի էջըՄարդոց աչքում կարդում էի։
Ես սկսա սեր քարոզել,Սուրբ ուսումը ճշմարտության․Ինձ մերձավորքս ևս կատղածՔար ձգեցին անարգության։
Մոխիր ցանած գլխիս վերաԵս քաղաքից փախա աղքատ․Անապատում բնակիմ ահաՏյառն շնորհիվ ինչպես թռչնակ։
Հավերժի ուխտը պահելով,Ինձ արարածք խոնարհում են․Աստղերն էլ խոսքիս լսելովՈւրախ շողերով խաղում են։
Բայց, երբ ամբոխված քաղաքիցԵս շտապով անցնում եմ,Ծերերը անձնասիրությամբՅուրյանց տղերքին ասում են․
«Նայեցե՛ք, սա օրինակ ձեզ,«Չապրեց մեզ հետ, նա հպարտ էր,«Կույրը ուզեց հավաստել մեզ«Թե նորա բերնով աստված խոսում էր։
«Նայեցե՛ք, տղերք, նորա վերան,«Ի՞նչպես նվաղ ու գունաթափ․«Ի՞նչպես, անարգ, խեղճ, կնճռադեմ«Ի՞նչպես անարգում են նորան»։
Comments
Loading comments…