Այգային

Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փռե,Ճամբաներուն վրա արևը՝ շոգոլիներ ոսկեման:Որմին մոտիկ սըրինգն անվերջ՝ մեղեդիներ արույրե,Որմին վըրան՝ աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման.Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երգեր կ’ոլորե:

Աղավնիներ, լաչակներու պես մետաքսե գունագեղ,Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ:Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ Ճառագայթ մը կ’իյնա շեղ,Աղբյուրին հարթ քարին վըրա՝ ձայնն հոտաղին երգեցիկ,Աղբյուրին զով ծորակին հուպ՝ համբույրն հովին առտըվան:

Խա՜չ հանեցեք ու ծա՜փ զարկեք, կարմրություններ հինայիԵվ արփածին թույրեր հագած՝ առտուն մեզի կը նայի:Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմակ կ’անձրևե,Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան՝ հոգնած կաքավե,Ծառերուն քով բույրը ծաղկին՝ ամեն գույնե ու ձևե...

Comments

Loading comments…