Այգերգ
Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:
Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:
Comments
Loading comments…